Վրաստանում հոկտեմբերին տեղի ունեցած ընտրության արդյունքներով խորհրդարան անցած «Միասնություն-Ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան» և «Կոալիցիա հանուն փոփոխությունների» ընդդիմադիր ուժերը, որոնք չեն ընդունում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը, դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով չեղարկել իրենց մանդատները։ Հանձնաժողովն ընդունել է կուսակցությունների դիմումը:
Միևնույն ժամանակ, խորհրդարան անցած չորրորդ ընդդիմադիր ուժի՝ «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է՝ չնայած չեն ճանաչում «Վրացական երազանքի» հաղթանակը, դեռ չեն պատրաստվում հրաժարվել իրենց 12 մանդատից։ Նա նշել է՝ ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը չեն կարող ճնշում գործադրել իրենց վրա և ստիպել գործել իրենց օրակարգով։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 25-ին Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել օրենսդիրի նոր կազմի առաջին նիստը, որին ներկա են եղել միայն իշխող «Վրացական երազանքի» պատգամավորները։
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: