Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևանում՝ նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են, 28-ի ցերեկը հնարավոր են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։