Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ն այլընտրանք չունեցող մեխանիզմ է՝ ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հավելել՝ Հայաստանը դե յուրե Դաշինքի լիիրավ անդամ է: Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան հուսով է, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունն ամբողջությամբ կվերսկսվի:
«Ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները կհաղթահարեն առկա մտահոգությունները և հետաքրքրվածություն կցուցաբերեն ընդհանուր աշխատանքների նկատմամբ», - շեշտել է Զախարովան:
Նա միևնույն ժամանակ հավելել է՝ Մոսկվան կասկածի տակ չի դնում յուրաքանչյուր երկրի իրավունքը` ինքնուրույն ընտրելու իր արտաքին քաղաքական կուրսը:
Հայաստանն ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին: Հայկական կողմի գնահատմամբ՝ դաշինքը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։