ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարարի օգնական Լյու Բինը Պեկինում խորհրդակցություններ են անցկացրել հետխորհրդային տարածքի խնդիրների շուրջ։ Առարկայորեն դիտարկվել է ուկրաինական ճգնաժամի թեման։ Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։
«Ընդգծվել է փոխադարձ հետաքրքրությունը՝ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հարցում և տարածաշրջանի պետությունների ու իրենց հարևանների համապատասխան ջանքերի գործադրման կարևորությունը»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։