Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանությունում և ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։
Համայնքային ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք:
Ուղեկցող ստորաբաժանումներում կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար բարձրագույն կրթությունը պարտադիր պայման չէ։
Համայնքային ոստիկանությունում ծառայողն օգտվում է մի շարք սոցիալական երաշխիքներից, մասնավորապես՝
-
պետությունն ապահովում է ոստիկանության ծառայողի և նրա մերձավոր ազգականների առողջական վիճակի անվճար հետազոտումն ու բուժումը.
-
պետությունը հոգում է յուրաքանչյուր տարվա համար ոստիկանության ծառայողի առողջապահական ապահովագրության սոցիալական փաթեթի անվճար տրամադրումը.
-
պետությունը պարբերաբար նախաձեռնում է ոստիկանության ծառայողներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու մի շարք ծրագրեր,
-
ներդրվել է ոստիկանության ծառայողի ատեստավորման համակարգը, որը թույլ է տալիս ծառայողին ընդհուպ կրկնապատկելու աշխատավարձի չափը,
-
ՆԳՆ բարեփոխումների շրջանակում քննարկվում է նաև մի շարք այլ սոցիալական երաշխիքների հնարավորությունը։
Ծառայության որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ապահովել ժամանակակից սարքավորումներով և ծրագրերով։
«Համայնքային ոստիկանությունը բոլոր ուղղություններով իրականացնում է հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ արդյունավետ աշխատանք։
Մանրամասների համար դիմել ՆԳ նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 130 կամ զանգահարել 010-59-61-22, 010-59-65-38 հեռախոսահամարներին»,- ասված է հաղորդագրության մեջ: