ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում, արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին, նշել է․
«Սիրելի գործընկերներ,
ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։ Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։ Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»։
Հիշեցնենք, որ կառավարության՝ նոյեմբերի 19-ի որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից։