Թուրքիան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ «Գազպրոմբանկի» հետ համագործակցության հետ կապված արգելքներն Անկարայի համար վերացման շուրջ: Խոսքը վերաբերում է գազի ներկրման համար վճարելուն: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը:
Գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ առանց Անկարայի համար պատժամիջոցների չեղարկման՝ Իրանի հետ գազի առևտրի օրինակով, Թուրքիան չի կարողանա վճարել Ռուսաստանին, ինչը կարող է մեծ խնդիր դառնալ նրա համար:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել էր հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որում ընդգրկվել են տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Սահմանափակումները տարածվել են նաև «Գազպրոմբանկի» վրա, որի նկատմամբ նախկինում պատժամիջոցներ չէին սահմանվել։