Քննչական կոմիտեն առաջարկում է հնարավորություն ստեղծել՝ այն դեպքերում, երբ ձերբակալվածները, տուժողները կամ վկաները հրաժարվում են նմուշներ տալուց, նրանց ենթարկել հարկադիր նմուշառման: Գործող օրենքով նման պարտավորություն նախատեսված է, սակայն, չկատարելու դեպքում հետևանքը հստակեցված չէ: Փոփոխությամբ՝ նմուշառումից հրաժարվելը կդիտարկվի որպես արդարադատության խոչընդոտ, ինչին կհաջորդի քրեական պատասխանատվություն:
Մանրամասները՝ Մարինե Խառատյանի ռեպորտաժում։