ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ առայժմ շփումներ չկան՝ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի պաշտոնի թեկնածությունը երկրի ներսում միջգերատեսչական համաձայնեցման փուլում է, որից հետո պետք է դիմել ամերիկյան կողմին՝ ագրեմանի համար:
Մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանը կդառնա ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը, Ուշակովը հայտարարել է, որ վերջինս «հմուտ և բանիմաց մասնագետ է, որը հիանալի տիրապետում է ամերիկյան գործերին»: