Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքում հարվածել են ուղևորատար ավտոբուսի՝ հայտնել է շրջանի նահանգապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Վասիլենկոն:
Նրա խոսքով՝ հարձակումն իրականացվել է 120 միլիմետրանոց ականանետից: Վասիլենկոն տեղեկացրել է նաև, որ առայժմ հայտնի է երեք զոհի և յոթ վիրավորի մասին: