Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտպանության նախարարության 2025 թ. բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասին:
«Կցանկանայի վերստին ընդգծել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք համապարփակ խաղաղության պայմանագրով Կովկասում տարածաշրջանային խաղաղություն և կայունություն ձեռք կբերվի»,- նշել է թուրք պաշտոնյան: