Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Հայաստանի ֆոնդային բորսա, որի 72 տոկոսի բաժնետերը Վարշավայի ֆոնդային բորսան է: Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի խոսքով՝ Լեհաստանի նախագահի հետ քննարկված հարցերից է եղել համատեղ զարգացման ուղիներ գտնելու, նաև ՏՏ ենթակառուցվածքային լուծումների վաճառքի հարցը, որը արժանացել է նախագահի հավանությանը:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։