Վրաստանի նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալության արարողությունը՝ դեկտեմբերի 29-ին՝ հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Հաջորդ նախագահին երկրի պատմության մեջ առաջին անգամ կընտրի 300 հոգուց բաղկացած ընտրական կոլեգիան: Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի վերջին նախագահն է, որն ընտրվել է համընդհանուր ընտրություններում։ Նրա լիազորություններն ավարտվում են 2024 թվականի դեկտեմբերին:
Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ հաջորդ նախագահի թեկնածուների շարքում են նախկին վարչապետ, այժմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին՝ Կոնստանտին Գամսախուրդիան։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: