Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին:
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Լեհաստանի պետական օրհներգերը։ Այնուհետև նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին: