Իսրայելի հետ կրակի դադարեցման մասին համաձայնությունը պետք է հայտարարվի չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, ՌԻԱ-Նովոստիին հայտնել է լիբանանյան քաղաքական աղբյուրը։ Հաղորդվում է, որ համաձայնությունը ներառում է Լիբանանի նախագահի ընտրության կետ․ երկիրն արդեն երկու տարի է՝ նախագահ չունի։
Ավելի ուշ հաղորդվել է, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել լիբանանասիրիական սահմանային անցակետերի ուղղությամբ։