Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով, որն առնչվում է կաշառք ստանալուն և տալուն, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Այս մասին ի պատասխան 1Lurer.am-ի հարցման՝ հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Կոմիտեում քննվող նույն քրեական վարույթով մի քանի մեղադրալ կա, որոնց մի մասը կալանավորված է»,- հավելել են կոմիտեից։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ իրավապահ մարմինների կողմից նոյեմբերի 12-ին գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում: Նա նշել էր, որ կան ձերբակալվածներ: