Դեկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով:
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ֆորումը քննության է առնելու ռիսկերի գործոնները բացահայտելու և վերջիններիս ժամանակին արձագանքելու մարտահրավերները: