Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ եկել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կնքելու հարմար պահը, և այդ մասին տեղեկացրել են վարչապետ Բենիամին Նեթանյահուին, հայտնում է 12-րդ ալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ զինվորականները կարծում են, որ հասել են իրենց նպատակներին, մասնավորապես՝ ոչնչացրել են սահմանի երկայնքով «Հըզբոլլահ» շարժման ենթակառուցվածքները։ Իսրայելը և Լիբանանը «ավելի քան երբևէ մոտ են» հրադադարի մասին համաձայնագրի կնքմանը, հայտնում է EFE-ն՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագրին, սակայն «որոշ վերապահումներով»։
Գործակալությանը հայտնի է դարձել, որ Նեթանյահուն պահանջել է «գործողության ազատություն», եթե լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը խախտի հրադադարը։ Ըստ AP-ի՝ Իսրայելի վարչապետի այդ պահանջը դեռևս վիճելի է: Համաձայնագիրը պետք է նախատեսի իսրայելական և «Հըզբոլլահի» զորքերի դուրսբերումը հարավային Լիբանանից: Սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք շարժումը կհամաձայնի՞ նման պահանջին, պարզաբանում է AP-ն։