The Sea Story զբոսաշրջային նավը, որը մեկնել էր հնգօրյա դայվինգային շրջագայության, երկուշաբթի անհետացել է Կարմիր ծովում՝ Եգիպտոսի ափերի մոտ: Associated Press-ը հաղորդում է, որ որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում փրկվել է 28 մարդ, որոնք գտնվել են նավի վրա, երբ այն խորտակվել է Եգիպտոսի Մարսա ալ Ալամ քաղաքի մոտակայքում: Եգիպտոսի իշխանությունները հայտնել են 17 անհետ կորածների մասին:
Նավի խորտակման պատճառները դեռևս չեն հաղորդվում։ Ընդհանուր առմամբ, նավում եղել են տարբեր ազգությունների 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 14 անդամը։ Նավը Պորտ Գալիբից դուրս է եկել նոյեմբերի 24-ին և Հուրգադա պետք է վերադառնար նոյեմբերի 29-ին։ Որոնողական աշխատանքներն իրականացնում են Եգիպտոսի ռազմածովային ուժերը: