Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելն այցելել է Բեյրութի հիվանդանոցներից մեկը, հանդիպել բժշկական անձնակազմին և բուժառուներին:
Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է հրադադարի հրատապության կարևորությունը: Նա հայտարարել է, որ Լիբանանի կարողություններն անսահմանափակ չեն, և հակամարտության շարունակությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ տարբեր ոլորտների, այդ թվում՝ առողջապահական համակարգի վրա:
«Չեմ կարծում, որ որևէ բան կարող է արդարացնել պատերազմի շարունակությունը: Հուսով եմ, որ այն մարդիկ, որոնք չեն ցանկանում խաղաղություն և շարունակում են պատերազմել, հաշվետու կլինեն իրենց արածի համար», - հայտարարել է Բորելը:
Ավելի վաղ ելույթ ունենալով Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում՝ Ժոզեպ Բորելը հորդորել էր լիբանանյան ուժերին նախագահ ընտրել՝ երկրում իշխանության երկամյա վակուումին վերջ տալու համար: Նա նաև խոստացել է 200 միլիոն եվրո աջակցություն ցուցաբերել Լիբանանի զինված ուժերին:
Մանրամասները՝ տեսանյութում։