Երկուշաբթի առավոտյան Վիլնյուսի օդանավակայանում վայրէջք կատարելիս աղետի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռը, հայտնել են Լիտվայի իշխանությունները։ Boeing 737-ը թռչում էր Լայպցիգից։ Անձնակազմի 4 անդամից մեկը մահացել է։
Ինքնաթիռն ընկել է երկհարկանի բնակելի շենքի մոտ, հայտնում է Delfi-ն, աղետի վայրում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Ոստիկանության տվյալներով՝ աղետի հետևանքով վնասվել է երկհարկանի բնակելի շենք՝ չորս բնակարանով ու երեք ընտանիքով։ Հրշեջներն արագ տարհանել են 12 մարդու, տուժածներ չկան։