ԱՄՆ-ում դատախազը դատարանին խնդրել է կարճել Դոնալդ Թրամփի դեմ հարուցված քրգործը։ Վերջինիս փորձում էին պատասխանատվությանկանչել 2020 թ․ ընտրական գործընթացին միջամտելու և Կապիտոլիումի վրա հարձակմանը մասնակցության համար։ Թրամփի շտաբն օրենքի հաղթանակ է անվանել նրա դեմ հարուցված գործերի կարճումը։
«Արդարադատության նախարարության այսօրվա որոշումը դադարեցրել է ոչ սահմանադրական դաշնային գործերն՝ ընդդեմ նախագահ Թրամփի, և դա մեծ հաղթանակ է օրենքի գերակայության առումով»,- ասված է Թրամփի շտաբի ղեկավարի տարածած հաղորդագրության մեջ։