Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները բուհերի հետ կմիավորվեն երեք փուլով:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը սահմանում է, որ ինստիտուտները, Ակադեմիայի կազմից դուրս գալով, կանցնեն ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելության մինչև համապատասխան խոշորացված բուհերի ձևավորումը և իրենց միավորումը բուհերի հետ: Այս ընթացքում գիտական կազմակերպությունները կգործեն նույն շենքային պայմաններում: Իսկ արդեն վերջին փուլում, երբ կառուցվեն Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքները, բոլորը կտեղափոխվեն այնտեղ:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։