Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են «Լուրերին»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսում խորտակված զբոսաշրջային զբոսանավից փրկվել է 28 մարդ, 17-ն անհետ կորել է, նրանց որոնումները շարունակվում են։
Ավելի քան 30 զբոսաշրջիկի տեղափոխող զբոսանավը խորտակվել է Եգիպտոսի Մարսա Ալամի մոտ։