Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր ճեպազրույցի ժամանակ խոսել է խորհրդարանին ներկայացվելիք կառավարության նոր կազմի մասին։ Կլինի երեք փոփոխություն, պաշտոններից ազատվել են արտաքին գործերի, արդարադատության, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարներ Իլյա Դարչիաշվիլին, Ռատի Բրեգաձեն և Օթար Շամուգիան:
Վրաստանի արտգործնախարարի պաշտոնում է ներկայացվել Մակա Բոճորիշվիլին, արդարադատությանը՝ Անրի Օխանաշվիլին, իսկ Դավիթ Սոնղուլաշվիլին կղեկավարի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը: