Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման զինյալները մի շարք հրթիռներ են արձակել Հայֆայում Իսրայելի ռազմածովային ուժերի բազայի ուղղությամբ, ասվում է շարժման մամուլի ծառայության՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ:
«Իսլամական դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներ են արձակել լիբանանա-պաղեստինյան սահմանից 35 կմ հեռու գտնվող բազայի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այսօր «Հըզբոլլահը» հայտարարել է Իսրայելի բանակի դեմ շուրջ 40 մարտական գործողության մասին, այդ թվում՝ հարձակման է ենթարկվել Թել Ավիվի արվարձանում տեղակայված 3 ռազմական օբյեկտ:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ ՑԱՀԱԼ-ը շաբաթ օրը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին ու արևելքին, նաև Բեյրութի կենտրոնին, զոհերի թիվը հասել է 84-ի: