Մասնագետները միաբերան պնդում են, որ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը մեր երկրում միանգամայն վերահսկելի մակարդակում է, ռիսկեր չի պարունակում և մտահոգվելու առիթ բնավ չկա:
Պատասխանելով քննադատությանը, թե պետական պարտքի չափը կարևոր է տնտեսության զարգացման տեսանկյունից, փորձագետներն ու ոլորտի պատասխանատուները ոչ պրոֆեսիոնալ են համարում պարտքի բացարձակ թվի մասին խոսելը:
Կարևոր է, որ հարաբերակցությունը նորմալ մակարդակում պահպանվի:
Ֆինանսների նախկին նախարարը, ֆիննախի այսօրվա պատասխանատուները նաև մատնացույց են անում, թե արտաքին պարտքի ինչ բարձր աստիճան կա ամենազարգացած տնտեսություն ունեցող պետություններում:
Մեր երկրի պարտքի տեսանկյունից դրական է համարվում փաստը, որ վերջին տարիներին նախապատվություն է տրվում ներքին պարտքին, և հիմա արդեն դրամային պարտքը Կառավարության ընդհանուր պարտքի կեսից ավելին է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան