Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է իր ելույթները ԱԱ-2027-ի նախընտրական առաջին փուլում և C խմբի շրջանակում Երևանում մրցեց Ավստրիայի ընտրանու դեմ։
Հանդիպումն ավարտվեց 80:129 հաշվով` Ավստրիայի հաղթանակով։
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Քրիս Ջոնսն էր, որը վաստակեց 22 միավոր, 1 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում։