Բաքվում ավարտվել է տարվա գլխավոր կլիմայական համաժողովը՝ COP 29-ը:
Այն աչքի չի ընկել վճռական որոշումներով, ոչ էլ միավորող է եղել: Համաժողովին չեն մասնակցել ո՛չ առաջատար պետությունների առաջնորդները, ո՛չ Եվրահանձնաժողովի նախագահը:
Փորձագիտական գնահատականներով՝ Ադրբեջանի համար բացասական արդյունք էր նաև Հայաստանի չմասնակցելը:
Մասնագետների համոզմամբ՝ COP29-ը չկայացավ այնպես, ինչպես Ալիևը կցանկանար:
Իսկ ի՞նչն էր աչքի զարնում Բաքվի համաժողովի երկու շաբաթում:
Այն, որ կլիմայից խոսող Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովն ու շրջակա միջավայրը:
Այն, որ պաշտոնական Բաքուն համաժողովն իր քարոզչական նպատակներին ծառայեցնելու, իրեն փաստարկված քննադատողների հասցեին մեղադրանքներ հնչեցնելու նպատակով օգտագործելու անհաջող փորձեր էր անում:
COP-ի արդյունքների վերաբերյալ քաղաքագիտական, փորձագիտական շրջանակների գնահատականներն ու փաստարկները Իրինա Մկրտչյանն է լսել: