Իսրայելական ուժերը վաղ առավոտյան հարվածել են Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական տարածքներին: Բեյրությում քաղաքացիական շինություններ են վնասվել, հայտնի է տասնյակ զոհերի և վիրավորների մասին:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Հարձակման են ենթարկվել նաև մայրաքաղաքի արվարձանները: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ թիրախում են եղել «Հըզբոլլահի» օբյեկտները։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ երկրում էսկալացիայի հետևանքով զոհերի թիվն արդեն հասնում է 3700-ի, վիրավորները ավելի քան 15 300 են: