Մի շարք երկրների բանկեր, այդ թվում՝ Գերմանիայի, Հունգարիայի, Թուրքիայի, Ղազախստանի, ԱՄԷ-ի, Թաիլանդի բանկերը, դադարեցրել են ռուսական «Գազպրոմբանկի» թողարկած UnionPay վճարային համակարգի բանկային քարտերի սպասարկումը:
Գումար կանխիկացնելու դեպքում բանկոմատները վերադարձնում են UnionPay քարտը՝ ծանուցելով «սխալ» գործարքի մասին:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել էր հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որում ընդգրկվել են տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Սահմանափակումները տարածվել են նաև «Գազպրոմբանկի» վրա, որի նկատմամբ նախկինում պատժամիջոցներ չէին սահմանվել։