Ռուսական նոր հրթիռի կիրառման ֆոնին Ուկրաինայի նախագահը պաշտպանության նախարարին հանձնարարել է հանդիպումներ անցկացնել Կիևի գործընկերների հետ և քննարկել հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր ձեռք բերելու հնարավորությունը:
«Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակի են պաշտպանել մարդկանց նոր ռիսկերից»,- հավելել է Վոլոդիմիր Զելենսկին։
Նա մեղադրել է Մոսկվային խաղաղության հեռանկարը խաթարելու համար: Զելենսկին մեղադրել է նաև մի շարք երկրների, այդ թվում՝ Չինաստանին՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փոխարեն՝ զսպվածության կոչեր անելու համար:
«Դրանց ի պատասխան՝ Ռուսաստանի կողմից նոր էսկալացիաներ ենք տեսնում»,- մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահը: