Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Էմանուել Բոնի և երկրի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ռուսաստանի վերջին գործողությունների ֆոնին Արևմուտքի դիրքերի ամրապնդման, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության սկզբունքների փոփոխության հարցերը՝ տեղեկացրել է Երմակը: Նա հավելել է, որ Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը կփոխվի մարտահրավերներին համապատասխան:
Փարիզում ուկրաինացի պաշտոնյան հանդիպում է ունեցել նաև ֆրանսիական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: