Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովին պատվիրակությունները չեն կարողացել ժամանակին ավարտել ամփոփիչ փաստաթղթի շուրջ աշխատանքը՝ հայտնում են ադրբեջանական և արևմտյան ԶԼՄ-ները:
Համաժողովը պետք է ավարտվեր երեկ երեկոյան, սակայն այժմ բանակցողները ստիպված են Բաքվում մնալ նախատեսվածից երկար:
Հայտնի է, որ հիմնական հակասությունները ծավալվել են զարգացող երկրներին կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարելու համար հատկացվող գումարի շուրջ: Օրերս տարածվել էր COP-29-ի եզրափակիչ կոմյունիկեի միջանկյալ տարբերակը, որի համաձայն՝ զարգացած երկրների իշխանությունները պետք է ձգտեն մինչև 2035 թվականը տարեկան 250 մլրդ դոլար հատկացնել զարգացող երկրներին՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում օգնելու համար:
Ավելի վաղ նշվում էր, որ կլիմայի փոփոխության հետևանքների հաղթահարման ծրագրերի ֆինանսավորման նոր նախագիծը նախատեսում է տարեկան առնվազն 1,3 տրիլիոն դոլարի հատկացում:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում։