Արգիշտիխինիլի ուրարտական ամրոց-հուշարձանն ու նախկին մայրաքաղաք Արմավիրի միջնաբերդը հարակից գյուղերի բանկիչները վերածել են աղբավարի ու գերեզմանատան:
Հնագետները ահազանգում են, առաջարկում արգելոցի կարգավիճակ տալ այս հնավայրերին:
Հայ-լեհական գիտական արշավախումբը հնավայրի թվային մոդելի ստեղծման ուսումնասիրություններ է անցկացրել, նաև փաստագրել աղբահորերը:
Լեհ գիտնականներին զարմացրել են տարածքում աղբի ահռելի կուտակումները: