Երբ իրական խաղաղություն ձեռք բերվի, Երևանն ու Բաքուն կարող են հրաժարվել միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ մոտեցումը հետևյալն է՝ եթե մենք տեսնենք, որ ռեալ հասնում ենք խաղաղության, կնքում ենք պայմանագիր, կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է՝ ո՛չ իրենք՝ մեր նկատմամբ, ո՛չ մենք՝ իրենց նկատմամբ հայցեր՝ նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պետք է չներկայացնենք և փոխադարձաբար հրաժարվենք հայցերից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։