Ովքեր հանդես են գալիս արագաչափերը հանելու օգտին, ինքս կաջակցեմ, որ սկսեն ստորագրահավաք․ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերեն ԱԺ։ Հանրային հեռուստաընկերության եթերում արձագանքելով արագաչափերի վերաբերյալ հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եթե 50 000 ստորագրություն հավաքեն, կգա ԱԺ, ԱԺ-ն դեմ կքվեարկի, որից հետո կանցնենք 300 000 ստորագրության։ Եթե հաջողվի 300 000 ստորագրություն հավաքել, հարցը դուրս կբերենք հանրաքվեի, որպեսզի այս հարցը լուծենք համաժողովրդական ձևով, որովհետև սա ամեն ընտանիքի առնչվող հարց է»,- նշեց վարչապետը։