Թոքի քաղցկեղի սկզբնական փուլերը կարող են ընթանալ առանց կլինիկական ախտանշանների: Բժիշկները զգուշացնում են՝ այս հիվանդությամբ տառապողները հիմնականում ծխողներն են, ուստի, վաղ հայտնաբերման համար կարևոր են սքրինինգային ծրագրերն ու իրազեկումը: Նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 դեպք:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։