Կադաստրի կոմիտեում սկսվել և ընթացքի մեջ են աշխարհագրական անվանումների պետական քարտադարանում աշխարհագրական օբյեկտների համար անձնագրերի ստեղծման աշխատանքները։
Յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտ կունենա իր առանձին անձնագիրը՝ տվյալ օբյեկտի լուսանկարով և համառոտ նկարագրությամբ։
«Աշխատանքներն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են աշխարհագրական օբյեկտների (բնակավայրեր, պատմամշակութային, լեռնագրական, ջրագրական օբյեկտներ և այլն) բարձրորակ լուսանկարներ ՀՀ ողջ տարածքից։
Արդյունքում ստեղծված անձնագրերը հասանելի են լինելու ազգային գեոպորտալում (
https://geoportal.am/), և յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտի համար արտացոլվելու է անձնագիր՝ աշխարհագրական տվյալներով, համառոտ նկարագրությամբ և լուսանկարով։
Ցանկության դեպքում ուղարկե՛ք մեզ ձեր լուսանկարած սիրողական և պրոֆեսիոնալ լուսանկարները՝ նշելով տեղանքի և աշխարհագրական օբյեկտի անվանումը։
Անպայման պաշտպանված կլինի լուսանկարի հեղինակային իրավունքները։ Անձնագրում՝ լուսանկարի վրա, արտացոլված կլինի հեղինակի անուն-ազգանունը։