Հայաստանն այսօր կարիք ունի զարգացման ծրագերի, որի շնորհիվ կստեղծի հավելյալ արդյունք. «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանգանակած միջոցները այժմ ուղղում է այդ ծրագրերին: Վերջին երկու տարում իրականացվել են մոտ 20 մլն դոլարի ծրագրեր՝ ընթացքի մեջ է Սիսիանում ջրանցքի վերակառուցումը, նպատակ կա կառուցել վետերանների ավան, որը հարմարեցված կլինի պատերազմի ընթացքում հենաշարժողական խնդիրներ ձեռք բերածների բնակության համար:
Իրենց ներդրումը բերող քաղաքացիները պետք է հասկանան, որ աջակցում են սահմանին ապրողներին, ասել է Հայկակ Արշամյանը՝ կարևոր համարելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի քաղաքականությունը՝ դրամահավաք կազմակերպելու, նաև ծրագրեր իրականացնելու առումով:
Մանրամասները՝ ռեպորտաժում։