Վրաստանում հավատարմագրված դեսպանները խորհրդարանի առաջին նիստին չեն հրավիրվել` hայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Նրա խոսքով՝ սա վրաց ժողովրդի տոնն է, իսկ խորհրդարանի առաջին նստաշրջանը պետք է տոնի միայն վրաց ժողովուրդը։
«Ես երեկ արդեն ուղարկել եմ հրավերները։ Խորհրդարանի առաջին նիստին հրավիրված են կառավարության անդամներ և սահմանադրական մարմնի ներկայացուցիչներ։ Իսկ դեսպանները հրավիրված չեն առաջին նիստին, քանի որ դա մեր ներքին պետական խնդիրն է, որը վերաբերում է ընտրությանը և խորհրդարանի առաջին նստաշրջանին, այդ թվում՝ նվազագույնի հասցնելու օտարների սխալ ազդեցությունը։ Կարևոր է, որ այս գործընթացում դեսպանների կամ այլ երկրների ներգրավումն անհրաժեշտ չէ»,- ասել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի նիստը կմեկնարկի նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին: Ընդդիմությունն էլ հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին խորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ակցիա է անցկացնելու: