Ուկրաինայի Գերագույն ռադան չեղարկել է նոյեմբերի 22-ին նախատեսված նիստը ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով:
Լրատվամիջոցների տվյալով՝ պատգամավորներին նախազգուշացրել են Ուկրաինայի խորհրդարանի շենքին հնարավոր հրթիռային հարվածի մասին: Պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ օրենսդիրներին հորդորել են սահմանափակել ներկայությունը կառավարական թաղամասի սահմաններում:
Օրեր առաջ Ռուսաստանի ավիահարվածի սպառնալիքի ֆոնին Կիևում դադարեցվել էր ԱՄՆ-ի, Իսպանիայի, Իտալիայի և Հունաստանի դեսպանությունների աշխատանքը, իսկ Մեծ Բրիտանիան հայտնել էր իր դիվանագետների անվտանգության հետ կապված իրավիճակի «մանրակրկիտ ուսումնասիրության» մասին: