Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Բելառուս: Բրեստում իր բելառուս գործընկեր Մաքսիմ Ռիժենկովի հետ նա մասնակցել է երկու երկրների ԱԳՆ կոլեգիայի համատեղ նիստին:
Լավրովը նշել է, որ Մոսկվան և Մինսկը դիվանագիտական պատասխան են մշակում Արևմուտքի աճող ճնշմանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի իրավական գործողություններին հակազդելու խնդիրը շատ արդիական է։
Նիստի ավարտին Ռուսաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարները երկու երկրների ԱԳՆ-ների կոլեգիայի համատեղ փաստաթղթերի փաթեթ են ստորագրել, այդ թվում՝ պատժամիջոցներին հակազդելու մասին հռչակագիր:
Լավրովն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հեռահար հրթիռներով Ռուսաստանի ռազմական թիրախներին հարվածելու թույլտվությանը, նշել՝ Բայդենը փորձում է ԱՄՆ հաջորդ վարչակազմին հնարավորինս «վատ ժառանգություն» թողնել:
Լավրովը հանդիպել է նաև բելառուս երիտասարդների հետ: Նա նշել է, թե արևմտյան երկրները սկսում են հասկանալ, որ Ուկրաինայից կմնա միայն մի մասը։