Իսրայելի բանակը մի շարք զանգվածային ավիահարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավում գտնվող Դահիա շրջանի ուղղությամբ: Լրատվամիջոցների տվյալով՝ ավիահարվածների թիրախ է դարձել Հադես թաղամասը:
ՑԱՀԱԼ-ի մամուլի քարտուղար Ավիհայի Ադրային ավելի վաղ քարտեզ էր հրապարակել, որի վրա կարմիրով նշված շենքերի բնակիչներին հորդորել է տարհանվել՝ հայտարարելով, որ նշված շենքերում տեղակայված են «Հըզբոլլահ» շարժման օբյեկտները:
Լրատվամիջոցները նաև հայտնում են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հրթիռային հարվածով ամբողջությամբ ոչնչացրել են Բեյրութի հարավային արվարձանի Շիյահ շրջանում գտնվող բնակելի բազմահարկ շենքը: Ավերված շենքը տեղակայված էր հարավային արվարձանի սահմանին, որտեղ հիմնականում ապրում է շիա բնակչությունը։