Թուրքիան Սոմալիի հետ հրթիռային փորձարկումներ է իրականացրել։ Նշվում է, որ Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերական բազա, որտեղից կկարողանա հրթիռներ արձակել տիեզերք։ Հատկանշական է, որ Սոմալիի տարածքը աշխարհում արդեն կլինի այն 3 կետերից մեկը, որտեղից հրթիռներ կարձակվեն դեպի տիեզերք։
Հաջորդ կետը Ղազախստանն է, որն օգտագործում է Ռուսաստանը, իսկ մյուսը Ֆլորիդան է, որտեղ ուսումնասիրություններ են կատարում SPACE X և NASA ընկերությունները։
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։ Ենթադրվում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններն այս նախագծում ներառված են որպես ներդրումային գործընկեր։