Պետական ծառայողական մեքենաների հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլուծի «կացնային» ձևով: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ գերատեսչությունների մեքենաների ցուցակը, ու գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա։ Այդ «կացնային» մոտեցման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց այդ խնդիրները կառաջանան, որովհետև մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ ավտոպարկի շատ մեծ տոկոսը՝ մոտավորապես 70-90 տոկոսը կրճատվելու է: