Ես կարող եմ հաստատել, որ պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է այն լուրերին, որ նրա անունը շրջանառվում է կոռուպցիոն գործարքների հետ կապված, ապա վարչապետը նշեց հետևյալը.
«Ես ուզում եմ ասել, որ նաև 2020 թվականին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը այդ ժամանակ ես ստացել եմ, և շատ խոր ուսումնասիրություն է իրականացվել, և այդ ահազանգերը, որոնք այսօր էլ հրապարակային վերակենդանացրել են, հերքվել են, և հիմնավոր ձևով են հերքվել։
Հետագայում Արթուր Պողոսյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ, և, իհարկե, որոշ ժամանակ առաջ այդ մասին արդեն քննարկումներ եղել են, և այս ահազանգերը նորից վերակենդանացել են, և ևս մեկ անգամ ստուգվել են, և ևս մեկ անգամ հերքվել են, և հիմա այդ ահազանգերը ես տեսա, որ հրապարակային էլի կան։ Այդ ահազանգները ևս մեկ անգամ կստուգվեն, քանի որ երկու անգամ շատ խոր ուսումնասիրության արդյունքում հերքվել են, հավանականությունը մեծ է ,որ դրանք այս անգամ էլ կհերքվեն, և երբ որ հերքվեն, իմ այդ նպատակադրումը՝ նրան առաջադրելու ՔԿ նախագահի պաշտոնում, կդառա իրականություն»։