Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով ներկայացուցիչ Ֆրանչեսկա Հզիին և ԱՄՆ ՄԶԳ տնտեսական զարգացման Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներ Ռոբերտ Փարքերին և Լիլիթ Հարությունյանին։ Հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի անդամներ Սեդա Շահինյանը, Սերգեյ Աղինյանը, Կամո Սարգսյանը և Արա Նռանյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:
Նախագահ Մեսրոպյանը ողջունելով ներկաներին ընգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունն ու շնորհակալություն հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը Հանձնաժողովին աջակցելու պատրաստակամության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք օրակարգային հարցեր, որոնք վերաբերում էին Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման զարգացման միտումներին և մարտահրավերներին, ազատականացված շուկայի մշտադիտարկմանն ու վերլուծությանը, ինչպես նաև կիբեռանվտանգության միջոցառումների իրականացմանը էներգետիկ համակարգում։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամությունը: