Մայրաքաղաքի հանրային վայրերից քաղաքապետարանը հեռացնում է ջարդոն մեքենաները: Կենտրոնում այս գործընթացն սկսվել է դեռևս երեք ամիս առաջ: Վարչական շրջանի ղեկավարն ասում է, որ ջարդոն մեքենաները չեն առգրավվում, պարզապես հանրային տարածքից տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք, որտեղից կարող են վերադարձնել տիրոջը, եթե վերջինս պարտավորվի, որ կամ կապահովի շահագործումը, կամ հանրային տարածքում չի կայանի:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: