Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, ելույթ ունենալով Բաքվում ընթացող COP29-ում, խիստ քննադատություն է հնչեցրել Ադրբեջանի հասցեին, նշել՝ այդ երկրում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է:
Բերբոքը հիշեցրել է լրագրողների, ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները: Նա բացարձակ անընդունելի է համարել նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 76 պատգամավորի համար Ադրբեջան մուտքի արգելքը:
«Դրանք վերաբերում են նաև Բունդեսթագի գերմանացի պատգամավորներին և անհամատեղելի են Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը: Դիվանագետը կարևոր է համարել, որ կլիմայի փոփոխությանը վերաբերող համաժողովում քննարկվի նաև մարդու իրավունքների իրավիճակը:
Մանրամասները՝ տեսանյութում: